ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ

Շատ-շատ դարեր առաջ՝ 5-րդ դարում, Հայաստանը կանգնած էր մի ճակատագրական խաչմերուկի առաջ։ Մի ամբողջ ժողովուրդ ուներ իր լեզուն, իր երգերն ու աղոթքները, բայց չուներ այն գրերը, որոնցով կարողանար դրանք պահել հավիտյան։ Մարդիկ խոսում էին, պատմում էին, փոխանցում էին, բայց ամեն ինչ կախված էր հիշողությունից։ Իսկ հիշողությունը, երբեմն դավաճանում է… Այդ ժամանակ, պատմության բեմ դուրս եկավ մի մարդ, որի անունը պիտի դարեր շարունակ փայլեր մեր ժողովրդի հիշողության մեջ։ Նրա անունը Մեսրոպ էր։ Մի ուսյալ, խորաթափանց ու անսովոր նպատակասլաց մարդ։ Նա հասկացավ, որ եթե հայերը չունեն իրենց սեփական գիրը, ապա երբեք չեն ունենա իսկական անկախություն։ Գիրը պետք է դառնար ազգի սիրտը, որին ոչ ոք չի կարող կտրել, ոչ ոք չի կարող մարել։ Մաշտոցը իր մտահոգությամբ կիսվում է կաթողիկոս Սահակ Պարթևի հետ:Նա ողջունում է Մաշտոցի ծրագիրը հայոց գրեր ստեղծելու կամ ունենալու մասին և իր հերթին այդ մասին տեղեկացնում Վռամշապուհ թագավորին: Այդուհետ, ունենալով Սահակ Պարթևի և Վռամշապուհի աջակցությունը Մեսրոպ Մաշտոցը ձեռնամուխ է լինում հայոց...